Categories: 360

Starthub 360. Կարեն Գյուլբուդաղյան՝ էկոհամակարգերի ճարտարապետ, ներդրող

Starthub 360-ի հյուրը Կարեն Գյուլբուդաղյանն է։ Կարենը էկոհամակարգերի ճարտարապետ է, ներդրող:  Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանն է և առանցքային խորհրդականը։ Երկար տարիներ  աջակցում է ստարտափերին, կիսվում իր խորհուրդներով և փորձառությամբ՝  նպաստում նոր գաղափարների իրագործմանը։ Կարենը օգնում է հայկական ստարտափներին դուրս գալ Սիլիկոնային հովիտ և համաշխարհային շուկա։ Berkeley SkyDeck աքսելերատորը այդ ճանապարհին նրա անփոխարինելի գործընկերն է:  Երբ Կարենը միացավ SkyDeck-ի խորհրդականների թիմին, հայկական ստարտափները աքսելերատոր բերելը և զարգացնելը նրա համար դարձավ առաջնահերթություն։

Կարենը Սան Ֆրանցիսկոյում գործող խորհրդատվական մասնագիտացված ընկերության՝ «Strategic Value Ventures»-ի համահիմնադիրն է: Կարիերայի 25-ից ավելի տարիների ընթացքում ռազմավարական նախաձեռնությունների խորհրդատու է եղել նաև YAHOO!-ում, համագործակցել է համաշխարհային տնտեսական զարգացման հեղինակավոր ընկերությունների հետ:

Կարենը պատմում է SkyDeck աքսելերատորի, հայկական ստարտափ էկոհամակագի, մրցակցային առավելությունների, կրթական համակարգի բացերի, ինչպես նաև համաշխարհային շուկա դուրս գալու ճանապարհների մասին։

Բերքլին աշխարհի ամենամեծ հետազոտական համալսարաններից է, Berkeley SkyDeck-ը համալսարանի պաշտոնական աքսելերատորն է։ Վերջին 2 տարիներին SkyDeck-ը դարձել է համաշխարհային լավագույն աքսելերատորներից մեկը։

SkyDeck աքսելարատորը UC Berkeley-ի և առհասարակ UC համակարգի ամենամեծ աքսելերատոր-ինկուբատորն է: Մեծ համալասրաններում, որպեսզի ինովացիաներ և  հայտնագործություններ լինեն, անհրաժեշտ է միջավայր, որտեղ ուսանողները  կհավաքվեն և փորձեր կանեն՝ ռոբոտիքսի գծով, տարբեր տեխնոլոգիաների: Տարիներ շարունակ SkyDeck-ը միջավայր էր միայն համալսարանի համար և փակ դրսի համար: Մի օր որոշվում է, որ SkyDeck-ը պետք է դուրս գա միջազգային մակարդակի և տարբերվի մյուս համալսարանական ինկուբատոներից (Stanford, Harvard) և ներկա մենեջմենթը՝  Caroline Winnett-ի գլխավորությամբ որոշում են բացել աքսելերացիայի դռները միջազգային ստարտափների համար: Այդ ժամանակ SkyDeck դեռ շատ հայտնի չէր: Հենց այդ ժամանակ էլ՝ որպես առաջին հայ խորհրդատու միանում եմ  SkyDeck-ին և առաջարկում եմ դուրս գալ միջազգային շուկա: Ինչպես նաև առաջարկեցի ճանապարհ բացել հայկական ստարտափների համար: Եվ առաջին հարցը՝  ի՞նչ են ներկայացնում հայկական ստարտափները, հարց եղավ նույնիսկ, թե որտե՞ղ է Հայաստանը: Այդպես սկսեցինք աշխատանքը  հայկական ստարտափների հետ և առաջինը արդեն հայտնի Krisp-ն էր:

SkyDeck մուտք գործած հայկական 5 ստարտափներն են՝  Krisp-ը, Grovf-ը, SuperAnnotate-ը, AppearMe-ն և XCloud Networks-ը։ Այժմ UC Berkeley-ի ամենամեծ քանակով ստարտափները Հայաստանում են։

SkyDeck-ը՝ որպես համալսարանական աքսելերատոր միջագային մակարդակով թոփ 3-ից մեկն է: Մենք ուզում ենք  լինել ոչ թե լավագույններից մեկը, այլ լավագույնը: Եվ  այդ ճանապարհին հայկական ստարտափները շարունակելու են լինել մեր հիմնական գործընկերները: Հայկական էկոհամակարգի զարգացման համար կարևոր է, որ մեր ստարտափները ուզում են ապրել Հայաստանում, ուզում են զարգացնել տեխնոլոգիաներ և  ներդրումներ անել հենց մեր երկրում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մեր փոքր շուկան հիմնականում պռոդուկտները ստեղծվում են միջազգային շուկայի համար։

SkyDeck-ն ունի  6 ամիս տևողությամբ երկու ծրագիր՝ աքսելերացիոն շրջան ընկերություների համար, որոնք արդյունքներ են գրանցել և ինկուբատոր, որն աջակցում է նրանց, ովքեր էկոհամակարգում իրենց առաջին քայլերն անում:

Աքսելերացիային դիմումների փուլը  տարվա մեջ 2 անգամ է, բաց է մեկ ամիս։ Ցանկացած ստարտափ կարող է լրացնել հայտը, ուղարկել SkyDeck-ին: Հպարտ եմ, որ SkyDeck-ը լավ տնային աշխատանք է կատարում և մանրամասն  ուսումնասիրում դիմողներին, ինչը նշանակում է, որ պետք է պատրաստ լինել խորը ու լայն հարցերի: Երբ մասնակիցները ընտրվում են, գործ ունեն SkyDeck ֆոնդի հետ, որը  ներդրում է անում  ընկերության մեջ և այդ պահից սկած բոլոր ստարթափները անցնում են բութքեմփ։ Երկու շաբաթ ինտենսիվ ծրագիր՝ հանդիպումներ տարբեր գործընկերների, վենչուր ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք տալիս են պատկեր, թե ինչպե՞ս է պետք ստեղծել բիզնես, ի՞նչ սպասումներ կան սիլիկոնային հովտում, ինչպե՞ս պետք է գործնական հանդիպումներ ունենալ, նույնիսկ էլեկտրոնային նամակներ գրել: Հետո ընտրում են իրենց խորհրդատուին, որը դռներ է բացում և ատարտափից պահանջում փոփոխություններ, զարգացում: Տրվում են մեծ հնարավորություններ ու ռեսուրսներ։

SkyDeck-ը կրթական հարթակ չէ, այնտեղ գործում են բիզնես աշխարհի մեթոդները:

SkyDeck-ում ստարտափները հանդիպումներ են ունենում վենչուր հիմնադրամների ներկայացուցիչների, պոտենցիալ սպառողների հետ, հասկանալու համար, թե ո՞վ է գնելու առաջարկվող տեխնոլոգիան։ Շատ եմ լսում, երբ ասում են, մենք ունենք տեխնոլոգիան, եթե կարողանանք ճիշտ մարդու վրա դուրս գալ, մենք կվաճառենք:  Ասում եմ «good luck», բայց երբեք այդպես չի լինում, հատկապես, երբ գործ ունեք մեծ ընկերությունների հետ: Պետք է հասկանալ, թե  ո՞ւմ եք վաճառելու՝ այդտեղ պետք է աշխատել խոորհրդատուի հետ:  6 ամիս անց, երբ ստարտաներն ավարտում են աքսելերացիան, պետք է ունենալ 60-70 հանդիպումներ վենչուր հիմնադրամների հետ, պետք է ադեն մասնագիտացած լինել փիչինգում՝ որպես լավ խոսնակ և ներկայանալ ներդրողների ու  պոտենցիալ գործընկերների առջև: Ինչո՞ւ եմ սկսել աշխատել SkyDeck-ի հետ, որը իմ ռազմավարական գործընկերն է, որովհետև միայն փող տալով ոչինչ չի լինում, ավարտելուց հետո մենք շարունակվում ենք կապը, թարմացումներ ենք ուզում ստարտափներից ու ևս 6 ամիս նրանք շարունակում եմ մնալ  էկոհամակարգում:

SkyDeck-ում ստարտափերը ձեռք են բերում իրական փորձ, անում սխալներ, կատարելագործում գաղափարները և  քայլեր անում դեպի   համաշխարհային շուկա։

Սիլիկոնային հովիտում գոյություն ունի «Pain killers sell vitamins no» արտահայատություն: Այսինքն, երբ ցավ ունենք, ամեն ինչ անում են, գումար տալիս, ցավազրկող գնելու համար, ոչ թե վիտամին: Նույնն է տեխնոլոգիաների պարագայում, երբ վաճառում եք տեխնոլոգիան, պետք է հասկանալ, թե որն  է այդ ցավը: Դա երկար ու դժվար գործընթաց է: Չհասկանալով էկոհամակարգի խնդիրները, չեք կարողանա վաճառել:

Հայկական ստարտափ էկոհամակարգը զարգանում է, բայց ֆրագմենատավորված. պետք է կոնսիլիդացնել ունեցած հնարավորությունները:

Հայաստանում ինկուբացիոն քիչ հնարավորություններ կան, համալսրանանները չունեն ծրագրեր,  աքսելերացիան թույլ է:  Դա թույլ չի տա մեզ դուրս գալ արտասահմանյան շուկաներ: Մեզ անհրաժեշտ է մեծ ֆոկուս, էկոհամակարգի բոլոր մասնակիցների կողմից՝ օգտագործելով բոլոր ռեսուրսները: Պետք է կապել համալսարանները համաշխարհային կրթական կենտրոնների հետ, որը կստեղծի նոր ճանապարհներ ու հնարավորություններ: Հնարվորություն եմ ունեցել խոսել ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի ուսանողների հետ, we are failing our generations: Համալսարանները պետք է կարողանան կայծ ստեղծել ուսանողների աչքերում, ինչպես ասում են,  սոված լինելով ինչ-որ բան ցանկանան ստեղծել, բայց մեզ մոտ այս պահին  տեսնում եմ ուսանողներ, որոնց դուրս գալով համասարանից չգիտեն ինչո՞վ են զբաղվելու, ու՞ր են գնալու: Մենք հետաքրքիր և խելացի սերունդ ունենք, որոնք զարգացնում են տեխնոլոգիաներ, խորը մտքեր ունեն, ուզում են ստեղծեն ընկերություններ, բայց մյուս կողմից՝ արդյո՞ք ունենք բազա այդ ամենի համար:

SkyDeck աքսելերատորում հայկական ստարտափները կազմում են միջազգային ստարտափների  ամենամեծ կշիռը:

Այսօրվա դրությամբ SkyDeck-ում, երբ լսում են, որ դիմողը հայկական ստարտափ է,   ավելի խորն են նայում,  սա նշանակում է, որ բրենդը ձևավորվել է, հայկական ստարտափ էկոհամակարգը ճանաչելի է:  WCIT ժամանակ Caroline Winnett-ը ասաց, որ մենք ունենք յուրահատուկ համայնք, մեծ էներգիայով, ընկերական ու գործընկերական անմիջական կապերով,  սա մեր յուրահատկությունն է, որը պետք է զարգացնենք:

Share