ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի աջակցության շրջանակներում, պետության կողմից առաջադրված պայմաններին համապատասխանող և հարկային արտոնություններ ստանալու ընթացակարգերն անցած ընկերությունների համար եկամտահարկը 10% է։ Սա նշանակում է, որ այս ընկերությունների աշխատավարձերից իրականացվող պահումներն այլ կերպ են հաշվարկվում։
Աշխատավարձից պահվող հարկերն ու տուրքերը հաշվելու համար պետք չէ ժամերով ուսումնասիրել հարկային օրենսգիրքը՝ ծանոթանալ եկամտահարկի, կուտակային կենսաթոշակային համակարգի սոցիալական վճարի և Զինծառայողների աջակցության հիմնադրամի դրոշմանիշային վճարի մասին կարգավորումներին։ Կա շատ ավելի պարզ ու մատչելի տարբերակ։
«Բիզնես 24» լրատվական գործակալությունը գործարկել է աշխատավարձի հաշվիչ, որը ոչ միայն հաշվարկում է ընդհանուր հարկային դաշտում գործող անձանց աշխատավարձը, այլ նաև կարող է հաշվարկել ՏՏ ոլորտի հարկային արտոնություններից օգտվող կազմակերպությունների աշխատակիցների հարկերն ու աշխատավարձի չափը։
Աշխատավարձի հաշվիչը հնարավորություն է տալիս պարզ և մատչելի կերպով հաշվարկել աշխատավարձի չափը, հարկերը և այլ վճարների չափերը։
Հաշվիչի միջոցով կարելի է հաշվարկել և՛ մաքուր աշխատավարձը (հարկերից հետո)՝ նշելով գրանցված աշխատավարձի չափը, և՛ գրանցված աշխատավարձը (մինչ հարկումը)՝ նշելով մաքուր աշխատավարձը։
Եկամտային հարկի, Կուտակային կենսաթոշակային համակարգի սոցիալական վճարի, Զինծառայողների աջակցության հիմնադրամի դրոշմանիշային վճարի մասին տեղեկատվությունը տրվում է ինչպես թվային, այնպես էլ տեքստային տարբերակով, ինչը ֆինանսների բնագավառից հեռու օգտատերերի համար ավելի հասկանալի է: