Categories: Guides

Ստարտափ խորհուրդներ Fundable-ից՝ Լուծեք կարևոր խնդիր․ մաս 1

Starthub-ը իր այս հոդվածների շարքում կներկայացնի Fundable կայքի հատուկ մշակված գայդը, որի շնորհիվ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ստարտափներով, կկարողանան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները և չեն գործի այլ ստարտափների սխալները։

Մաս 1․ Լուծեք կարևոր խնդիր

Ուշադիր նայեք ձեր շուրջը, այն ապրանքներին և ծառայություններին, որոնցից դուք օգտվում եք։ Ինչո՞ւ նրանք կան։ Որովհետև նրանք լուծում են որևիցե խնդիր կամ լրացնում այն, ինչի կարիքը մենք ունենք։

Այսպես ծնվում են բոլոր մեծ հայտնագործությունները և ստարտափները՝ խնդրից մինչև կարիք։ Սկսված էլեկտրականությունից, հեռախոսից, համացանցից մինչև PayPal և Facebook` մեծ բիզնեսը ծնվում է մեծ խնդրի հիման վրա։

Համարեք, որ դա է ձեր ստարտափի առաջին հարցը՝ «Ի՞նչ խնդիր է լուծում իմ ստարտափը կամ միտքը, և ո՞րքան լուրջ խնդիր է դա»։ Կրիտիկական մտածելակերպը միացնելով, մտածեք այս հարցի շուրջ, քանի որ ազնիվ գնահատականը կխնայի ժամեր, օրեր, շաբաթներ, ամիսներ և տարիներ ձեր կյանքից։

Եկեք վերլուծենք 2 ստարտափների օրինակներ՝ Dropbox-ը և Pets.com-ը։

Dropbox-ը ամպային ծառայություն է, ֆայլային հոսթինգ, որը հիմնադրվել է 2007 թվականին։ Հիմնադրումից կարճ ժամանակ անց Y Combinator-ը որոշում կայացրեց այն ընդունելու իր ծրագրի մեջ և աջակցելու մասին։

Հյուսթոնը (համահիմնադիրներից մեկը), որը ծրագրավորող էր, սկսեց Dropbox-ի ստեղծումը 2006 թվականին, երբ ճանապարհորդում էր Բոստոնից Նյու Յորք։ Սկզբից նա ցանկանում էր իր նոութբուքի վրա աշխատել 4-ժամյա ճանապարհորդության ընթացքում, բայց ապա հասկացավ, որ չի վերցրել իր հիշողության քարտը։ Այդ պահին նա սկսեց ստեղծել մի տեխնոլոգիա, որի միջոցով կպահի իր ֆայլերը համացանցում։

Նրա խնդիրը բավականին պարզ էր․ նա չուներ հիշողության քարտ, բայց կար մեծ ցանկություն աշխատելու իր ֆայլերի հետ։ Նրա լուծումն էր ստեղծել մի համակարգ, որը կպահպանի իր ֆայլերը «ապմի» մեջ և հնարավորություն կտա սինխրոնիզացվելու որևէ սարքի հետ։ Մոռացված քարտերը, կորած ֆայլերը և նմանատիպ խնդիրներ, այլևս իրենցից ոչ մի վտանգ չէին ներկայացնում։

Pets.com-ը սկսել է իր գործունեությունը 1998 թվականին որպես տնային կենդանիների համար նախատեսված ապրանքների մատակարար։ Ներդրումային ֆինանսավորման շնորհիվ ընկերությունը ներգրավել է 300 միլիոն դոլար և ունեցել է ավելի քան 300 աշխատող։ Խնդիրն այն է, որ այն երբեք շահութաբեր չի եղել։

Չնայած մեծ ծախսերին, մամուլի մեծ ուշադրության գրավմանը, ընկերությունը փակվեց 2000 թվականին միայն մեկ սովորական պատճառով․ նրանք չունեին օգտատերեր։

Բիզնեսը գոյություն չունի առանց օգտատերերի։ Իսկ օգտատերերը չեն կարող հայտնվել, եթե բիզնեսը չի լուծում որևէ խնդիր։ Գուցե թեորիայի վրա դա լավ էր հնչում, դա լավ միտք էր, որ տնային կենդանիների համար ապրանքները հնարավոր լիներ պատվիրել առցանց։ Բայց ժամանկ առ ժամանակ, պատվիրվող ապրանքները պետք էին ավելի շուտ, քան դրանք կարող էին տեղ հասնել։

Այսպիսով, չնայած նույն չափի ֆինանսավորմանը, Dropbox-ը կարողացավ մեծ հաջողության հասնել, այն դեպքում, երբ Pets.com-ի փորձը ձախողվեց։ Ո՞րն էր դրանց միջև տարբերությունը։ Dropbox-ը կարևոր խնդիր էր լուծում։

 

 

Share