Categories: Guides

Ստարտափ խորհուրդներ Fundable-ից՝ ստարտափի մարքեթինգը

Starthub-ը իր այս հոդվածների շարքում կներկայացնի Fundable կայքի հատուկ մշակված գայդը, որի շնորհիվ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ստարտափներով, կկարողանան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները և չեն գործի այլ ստարտափների սխալները։

Մաս 9. Ստարտափի մարքեթինգը

Սկսնակ ընկերությունների համար մարքեթինգը շատ կարևոր «բաղադրիչ» է: Հարցը կայանում է նրանում, թե ինչպե՞ս կարող եք հաջողությամբ վաճառել ձեր ստարտափը, առանց մեծ ընկերությունների հսկա մարքեթինգային բյուջեի:

Կարևոր է հիշել հաջող շուկայավարման ամենամեծ նախադրյալը`լավ պրոդուկտ ունենալը: Վաճառքներով զբաղվող լավ մասնագետը կարող է սառույց վաճառել էսկիմոսներին, բայց եթե չլինի կարևոր խնդիր լուծող պրոդուկտ, Էսկիմոսը կրկին չի վերադառնա սառույցի հետևից:

Փիթեր Դրաքերը, մենեջմենթի խորհրդատու և հեղինակ ասել է. «Մարքեթինգի գլխավոր նպատակը այն է, որ վաճառքը դառնա ավելորդ»:

Սահմանեք ձեր հաճախորդին և շուկան

Մենք խոսել ենք այս շատ կարևոր քայլերի մասին առաջին, երկրորդ, չորրորդ գլուխներում, բայց պետք չէ այս թեման թերագնահատել: Այն պահից, երբ դուք հասկացել եք, թե ինչ խնդիր եք լուծում և պարզել եք, որ ունեք վճարունակ հաճախորդներ, ժամանակն է սկսել հնարավորինս շատ տվյալներ հավաքել ձեր հաճախորդների մասին:

Ձեռնարկատերերը հաճախ կարծում են, որ իրենց պրոդուկտը կատարյալ է, որպեսզի նրանից բոլորը օգտվեն, բայց իրականում գրեթե բոլոր գաղափարներն ունեն հաճախորդների որոշակի դեմոգրաֆիա, որոնք իսկապես առաջ են տանում վաճառքները: Կարևոր է պարզել, թե ինչ տեսք ունի այդ դեմոգրաֆիան և ովքեր են այդ հաճախորդները, որպեսզի դուք կարողանաք արդյունավետ կատարել ձեր արտադրանքի կամ ծառայության վաճառքները։

«Եթե փորձեք վաճառել ձեր ստարտափը բոլորին, իմացեք, եր դուք վատնում եք և՛ ժամանակը, և՛ գումար: Կարևորը խորքային թիրախային շուկան հայտնաբերելն է և ագրեսիվորեն հետևել շուկայի մասնաբաժնի հետևից»:

Հաճախորդները ընձեռնում են հիանալի մեկնարկային հարթակ, որպեսզի դուք հասկանաք, թե ինչպիսին է ձեր ստարտափի համար նախատեսված շուկան, բայց կան նաև մի քանի այլ հիմնական ասպեկտներ, որոնք նույնպես պետք է հաշվի առնել:

Share