Categories: Guides

Ստարտափ խորհուրդներ հաջողակ ձեռնարկատերերի կողմից․ մաս 1

Լավագույն խորհուրդը կարելի է ստանալ այն մարդկանցից, ովքեր գտնվում են հենց ձեր ոլորտում։ Ստորև մենք հավաքել ենք տարբեր ոլորտներում հաջողության հասած ձեռնարկատերերի խորհուրդները և մեջբերումները, կապված ստարտափների հետ։

Խորհուրդներ, երբ դեռ նոր եք սկսել ձեր ստարտափը

«Իմացեք որքան հնարավոր է շատ ձեր ոլորտի մասին: Դարձեք այդ ոլորտի մասնագետ: Ակնհայտ է, որ ձեր գրադարանում և հմացանցում կան շատ ռեսուրսներ, բայց փորձեք գտնել մենթոր, ով միանգամից կպատասխանի ձեր հարցերին: Ցանկացած տեղեկատվություն լավ տեղեկատվություն է»:

Դեյմոնդ Ջոն, Fubu-ի հիմնադիր

«Հաճախ հանդիպող սխալը, որը ես տեսնում եմ շատ հիմնադիրների մոտ, այն է, որ նրանք չեն լուծում որևէ իրական խնդիր: Դուք պետք է փորձեք լուծել մարդկանց առջև առաջացած իրական խնդիրը, կամ գտնել ավելի արդյունավետ միջոց որևէ բան անելու համար: Հենց այդ պատճառով է, որ Y Combinator-ի նշանաբանն է «արեք այն, ինչ ցանկանում են մարդիկ»։ Եթե կարողանաք դա անել, միգուցե և ինչ-որ բան կստացվի:

Ալեքսիս Օհանյան, Reddit-ի, Hipmunk-ի և Breadpig-ի հիմնադիր

Առաջինը լինելու առավելությունը գերագնահատված է: Հիշենք, որ MySpace-ը առաջինն էր: Ավելի կարևոր է ավելի ԼԱՎ գաղափար ունենալ, քան այն ունենալ ԱՌԱՋԻՆԸ: Մշտապես զարգացրեք ինքներդ ձեզ` խաղից առաջ ընկնելու համար:

Ջեք Դորսի, Twitter-ի և Square-ի հիմնադիր

Եթե իսկապես ցանկանում եք գումար վաստակել, ապա պետք է լինեք ընկերությունում top 3-4-ի մեջ: Հիմնադիր լինում է լավագույնը: Շատ քչերն են դա կարող անել: Դա հազվագյուտ հմտություն է: Իրատես եղեք ձեր հմտությունների, փորձի և գաղափարների վերաբերյալ:

Մարկ Սուստեր, Upfront Ventures-ի գործընկեր

Լավ շուկա ընտրեք: Շուկայում մոտեցումը կարող է փոխվել, բայց լուծելու համար հարկավոր է գտնել լավ մեծ խնդիր: Կարող եք փորձել հարձակվել նրա վրա տարբեր ձևերով: Մտածեք ավելի լայն:

Կատերինա Ֆեյք, Flickr-ի հիմնադիր

Դուք ունեք կենսունակ բիզնես միայն այն դեպքում, եթե ձեր պրոդուկտը ավելի լավն է կամ էժան, քան մյուսներինը: Եթե դա այդպես չէ, դուք իհարկե կարող է սկզբում գումար աշխատեք, բայց դա կայուն բիզնես չի կարելի համարել:

Ջիմ Կոխ, Samuel Adams-ի հիմնադիր

Լուծեք իրական խնդիր, որը իրական արժեք է ստեղծում աշխարհում: Կենտրոնացեք խնդրի վրա => տվեք լուծում => ստեղծեք արժեք => ստացեք շահույթ, և արեք դա հնարավորինս շուտ, քան ուշ: Գտեք ձեր մրցակցային առավելությունները: Dribbble-ում մենք պարզապես աշխատում էինք side project-ի վրա։ Բայց դա դիզայներների կայք էր, իսկ Դենը մեծ ճանաչում և վստահություն ունեցող դիզայներ էր: Արդյունքում, մենք գրավեցինք մեծ թվով սկզբնական օգտատերեր, ովքեր անհավատալի աշխատանքներ էին տեղադրում: Այստեղից ամենինչ սկսեց ստացվել:

Ռիչ Տոռնետտ, Dribbble-ի համահիմնադիր

Share