Categories: Guides

Ստարտափ խորհուրդներ հաջողակ ձեռնարկատերերի կողմից

Լավագույն խորհուրդը կարելի է ստանալ այն մարդկանցից, ովքեր գտնվում են հենց ձեր ոլորտում։ Ստորև մենք հավաքել ենք տարբեր ոլորտներում հաջողության հասած ձեռնարկատերերի խորհուրդները և մեջբերումները, կապված ստարտափների հետ։

Խորհուրդներ ստարտափ կառուցելու համար

Ողջ հաճույքը, որ կարող եք ստանալ, նշանակետին հասնելու մեջ է: Առաջին տարիները, երբ դուք սկսում եք ձեր բիզնեսը, գործընկերության ոգին, երբ միասին եք` այդ ամենը կազմում է ձեր կյանքի լավագույն տարիները: Այնպես որ, ավելի մեծ ու ուժեղ դառնալու վրա կենտրոնանալու փոխարեն, մի կորցրեք հնարավորությունը և վայելեք ամեն վայրկյանը:

Բարբարա Կորկորան, Corcoran Group-ի ներդրող

Շատ ռիսկի մի դիմեք, ցանկացած ընկերությունում կա հայփի կորը (hype curve)։ Մամուլը, լրագրողները, վերլուծաբանները, ընկերներն ու ընտանիքը կարող են ամրացնել ձեր վստահության զգացումը այն բանում, որ ամեն ինչ «թույն է լինելու»: Ինչպես ասում են՝ մի հավատացեք հայփին: Կայուն հաճախորդներ ունենալու միակ միջոցը հաճախորդների, գործընկերների, մատակարարների և աշխատողների կարծիքը լսելն է:

Մարկ Սուստեր, Upfront Ventures-ի հիմնադիր և ներդրող

Ո՞րն է այս հավելվածի ամենապարզ տարբերակը, որը կարող է լուծել ձեր խնդիրը: Երբ ունեք դրա ամենապարզ տարբերակը, ստեղծեք այն, հրապարակեք և տեսեք, թե ինչպիսին է հետադարձ կապը: Տեսեք, թե մարդիկ ինչի համար են օգտագործում այն և որ դեպքում չեն օգտագործում, և սկսեք իտերացիաներ անել: Դա հեշտ չէ, բայց դա անել հնարավոր է և իսկապես ոգեշնչող է:

Ալեքսիս Օհանյան, Reddit-ի, Hipmunk-ի և Breadpig-ի հիմնադիր

Այսօր ձեռնարկատերերի համար ամենակարևորը էքստրաօրդինար հնարավորությունների հայտնաբերումն է:

Բեն Սիլբերման, Pinterest-ի հիմնադիր

Ստարտափի համար անհաջողության նշանը կայանում է նրանում, որ նրանք իրենց ընկերության լոգոյով վերնաշապիկներ են ուղարկում ինձ: Եթե ձեր թիմի անդամները ցուցահանդեսի են մասնակցում, դուք կարող եք նրանց տալ այդպիսի վերնաշապիկներ, բայց եթե իսկապես մտածում եք, որ մարդիկ փողոցում քայլելիս կկրեն ձեր լոգոյով վերնաշապիկը, դուք սխալվում եք և չգիտեք, ինչպես ծախսել ձեր փողերը:

Մարկ Քյուբան, Dallas Mavericks-ի ներդրող

Share