News

Անցկացվել է բաց դռների օր՝ ձեռներեց կանանց համար նախատեսված ծրագրի աքսելերացիոն փուլի երևանյան մասնակիցների համար

Փետրվարի 4-ին «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում ISTC կենտրոնում տեղի է ունեցել բաց դռների օր Աքսելերացիոն փուլի երևանյան մասնակիցների համար, որի ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը և նախարարության Ծրագրերի վարչության պետի տեղակալ Անահիտ Սարգսյանը ներկայացրեցին ԲՏԱ նախարարության ընթացիկ և սպասվող ծրագրերը։

Այնուհետև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրավաբանական բաժնի ղեկավար Արամ Խաչատրյանը ներկայացրեց ՁԻՀ-ի կողմից իրականացվող համաֆինանսավորվող դրամաշնորհների (IMG և RMG) ծրագրերը, ինչպես նաև ուղղորդեց մասնակիցներին՝ ինչպես գրանցել ընկերությունը։

Share