News

Թումո լաբերի և ՀԱԱՀ-ի ուսանողներին հաջողվել է ստեղծել բույսերի ջրման ավտամատացված համակարգ

Թումո լաբերի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախագծի մասնակիցներին հաջողվել է ստեղծել բույսերի ջրման ավտամատացված համակարգ։ Այժմ IoT սարքը, տվյալների հավաքման սենսորային ու ավտոմատ ջրման համակարգերը փորձարկվում են առանձին-առանձին, իսկ մի քանի օրից, երբ պատրաստ լինի վեբ կայքը, դրանք կմիավորվեն ու ծրագիրն արդեն ամբողջությամբ կկիրառվի։

Հիշեցնենք՝ նախագիծն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։

Share