News

Ձեռներեց կանայք ներկայացնում են Beelife ծրագիրը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակիցների բիզնես գաղափարները։

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում մեղվապահ կանանց մի խումբ առաջարկում է ստեղծել առցանց օրագրի ծրագիր, որտեղ կգրանցվի տեղեկատվություն, մասնավորապես՝ մեղուների բուժման և սնուցման վերաբերյալ, փեթակի կարգավիճակի վերաբերյալ, մեղվատու մեղվի վարքագծի վերաբերյալ:

Ծրագրում կկատարվեն համապատասխան նշումներ՝ մեղվապահության ողջ գործընթացն առավել արդյունավետ և առաջադեմ դարձնելու համար:

Share