News

Krisp-ը նոր տեխնոլոգիաներ է թողարկել

Krisp-ը թողարկել է իր նոր վեբ կայքը, որտեղ համատեղել է գեղեցիկ իլյուստրացիաները, նորաոճ դիզայնը և սուպեր արագությունը։

Krisp-ում, սակայն, առավել ոգևորված են նոր տեխնոլոգիաների թողարկմամբ՝
  • HD ձայնի որակով աղմուկի հեռացում. Սա հատկապես կարևոր է podcast-ների և վիդեոների վրա աշխատող օգտագործողների համար։
  • Սենյակի արձագանքի հեռացում. Երբ զանգ եք կատարում դատարկ սենյակից, այս տեխնոլոգիան ուղղակի փրկություն է։
  • Ակուստիկ արձագանքի հեռացում. Այլևս ստիպված չեք լինի մի քանի անգամ լսել նույն ձայնի կրկնությունը։
  • Էներգախնայող ռեժիմ. Սա հատկապես կարևոր է, թույլ համակարգիչներ ունեցողների համար։

Ընդամենը երկու ամիս առաջ, Կրիսպը երկու ֆունկցիոնալ ուներ, այժմ դրանք արդեն 6-ն են։

Share