News

Քննարկվում է Արցախի երեք շրջաններում Թումո տուփեր բացելու հնարավորությունը

Թումոյի կրթական ծրագիրը Արցախի բոլոր պատանիներին հասանելի դարձնելը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի  առաջնահերթություններից է: Ծրագրի ընդլայնման և համագործակցության այլ ձևաչափերի հեռանկարները Թումոյի թիմը քննարկել է  Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և Արցախի նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի այցի ընթացքում։

Մասնավորապես ուսումնասիրվել ու քննարկվել է Արցախի երեք շրջաններում Թումո տուփեր բացելու հնարավորությունը: Ուսանողները Թումո տուփում կանցնեն ինքնուսուցման փուլերը, իսկ դասընթացների համար կուղևորվեն Ստեփանակերտի Թումո հանգույց։

Share