News

Garoon հավելվածը Ագրոտեխնոլոգիական ստարտափ մրցույթի հաղթողներից է

Թումո լաբերի և Garoon Tech-ի համատեղ նախագծի շրջանակներում ստեղծված Garoon հավելվածի թիմը Ագրոտեխնոլոգիական ստարտափ մրցույթի երեք հաղթողներից մեկն է:

Մրցույթի նպատակն է բացահայտել ագրոարդյունաբերական ոլորտի խնդիրների արագ, պարզ ու արդյունավետ լուծումներ առաջարկող ստարտափերի։

Վերջին փուլ անցած 10 թիմերից ընտրվել են 3 մրցանակակիրներ, որոնք կկիսեն € 35,000 մրցանակային ֆոնդը։

Share