News

Թումոյի ծրագիրը գնում է Ջավախք

Հայ օգնության միության Ջավախքի միավորի և Թումոյի համագործակցության շնորհիվ Վրաստանի Ախալքալաք քաղաքի պատանիները շուտով հնարավորություն կստանան հմտանալ Թումոյի կրթական ծրագրի 14 ոլորտներում:

Ինքնուսուցումը ջավախքցի պատանիները կանեն տեղում, իսկ դասընթացների համար կմեկնեն Թումո Գյումրի: Մոտակա շաբաթներին կավարտվեն տարածքի վերանորոգման և տեխնիկական ապահովման աշխատանքները, և շուրջ 160 պատանի կկարողանա սկսել իր ուսումը արդեն այս տարվա ապրիլին:

Share