News

Դպրոցականների համար ավարտվել է «Կոդավորման հմտություններ» առցանց դասընթացի պիլոտային ծրագիրը

Երևանի թիվ 16, 96 և 170 ավագ դպրոցներում ավարտվել են «Կոդավորման հմտություններ» առցանց դասերը, որոնք անցկացվում էին Micro:bit միկրո-սարքավորումների միջոցով։ Սարքերը հեռավար ուսուցման շրջանում տրամադրվել էին աշակերտներին տնից աշխատելու համար։ Երեք ամիս ինտենսիվ առցանց դասընթացների ընթացքում աշակերտները խորությամբ ուսումնասիրեցին ու ծանոթացան ինչպես սարքի կիրառելիությանը, այնպես էլ ձեռք բերեցին կոդավորման հիմնարար հմտություններ։

Պիլտոային ծրագիրն իրականացվում է Բրիտանական խոհրդի կողմից Beeline Armenia-ի աջակցությամբ:

Share