News

ՁԻՀ-ը ներկայացրել է WiDS-Armenia գիտաժողովի բանախոս Մարիան Թոմաս Սեմերջյանին

ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի հաջորդ բանախոսին՝ Մարիան Թոմաս Սեմերջյանին, ով ինքնույրույն սովորել է կոդավորում և դարձել վեբ ծրագրավորող դեռևս 1998-ին՝ ամերիկյան ամենամեծ գովազդային գործակալության՝ BBDO-ի համար։

Նա ունի եզակի փորձառություն՝ որպես հաճախորդ, վաճառքի գործադիր տնօրեն, հետազոտող և վաճառքների զարգացման ստրատեգ՝ տվյալների խորը հիմքերով, ինչը թույլ կտա նրան ունենալ յուրօրինակ հեռանկար թվային շուկայավարման ողջ լանդշաֆտի վրա։

Իր ելույթի ընթացքում Մարիանը կներկայացնի՝ ինչպես 1-ին կողմի տվյալները կդառնան ապագայի արժույթ, ինչպես նաև թվային գովազդի $200B+ արտադրանքի բոլոր յուրահատկությունները:

Ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ:

Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար: Ծրագրին ծանոթանալ և գրանցվել կարող եք այստեղ մինչև մարտի 11-ը:

Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Share