News

Բացվել են Startup Boost Week միջոցառման դիմումների հայտերը

«Startup Boost Week» միջոցառումը, որը թվով 7-րդն է արդեն հաստատված «Startup Boost Weekend» միջոցառումների շարքում, իրականացում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո՝
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Միջոցառման հիմնական նպատակն է խթանել ձեռնարկատիրական մտածելակերպի տարածումը երիտասարդների շրջանում:

Հաշվի առնելով կորոնավիրիուսի համաճարակը, միջոցառումը տեղի կունենա Ապրիլի 5-11-ը՝ մասնակի-առցանց ձևաչափով: Մեկշաբաթյա միջոցառումը կանցկացվի Հայաստանի տարբեր քաղաքներում` տվյալ տարածաշրջանում գործունեություն իրականացնող ՏՏ ընկերությունների և երիտասարդական կազմակերպությունների աջակցությամբ: Այդ ընկերություններն ու կազմակերպություններն են`

– Գյումրիում`Brain Fors, Annaniks, Chessify, Digital Pomegranate,

– Վանաձորում` SevenSmarts, Instigate Mobile, Himnark,

– Դիլիջանում` UWC-Dilijan, YCCD,

– Երևանում` SuperAnnotate, Krisp, AUA EPIC, ANEL:

Ծրագրի շրջանակներում, 5-10 ուսանողներից բաղկացած խմբեր կհյուընկալվեն տարածաշրջանի համար նախատեսված վայր, կհանդիպեն իրենց ղեկավարներին, ովքեր կօգնեն նրանց ամբողջությամբ ներգրավվել և մասնակցել SBW_Vol7-ին: Նախատեսվում է, որ մոտ 120 ուսանող կհյուրընկալվի 15 տարածաշրջանային կենտրոններում:

Ուսանողները ֆիզիկապես կգտնվեն նախատեսված վայրերում, մենթորները և հիմնական անձնակազմը նրանց հետ կաշխատեն առցանց հարթակների միջոցով: Ծրագրի ընթացքում ուսանողները կծանոթանան փորձառու ձեռներեցների և ներդրողների հետ, ովքեր կօգնեն նրանց զարգացնել startup գաղափարներ և ներկայացնել այն փորձառու ժյուրիին հատուկ մրցանակներ շահելու համար: «Rostelecom» ընկերությունը հանդիսանում է միջոցառման մրցանակների հովանավորը:

Մրցանակներն են՝

առաջին մրցանակ – 500 եվրո և գրքեր,

երկրորդ տեղի մրցանակ -350 եվրո և գրքեր,

երրորդ տեղի մրցանակ – 200 եվրո և գրքեր։

Ուսանողները կարող են դիմել 2021 թվականի Մարտի 10-ից սկսած։ Դիմումների վերջնաժամկետը 2021 թվականի Մարտի 26-ն է: Հայտերը հասանելի են այստեղ:
Մանրամասների համար այցելեք միջոցառման կայք կամ միջոցառման ֆեյսբուքյան էջ։

«Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մասին

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը կազմում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մաս, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: Այն նպատակ ունի Հայաստանում ստեղծել և զարգացնել ներդրումների ենթակա և նորարարական նախաձեռնությունները` հանգեցնելով ավելի ուժեղ և մրցակցային տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի, որոնք ունեն արտահանման ներուժ, ավելի մեծ քանակությամբ Science2Business2Education համագործակցության պլատֆորմներ և ավելի ակտիվ մասնակցություն HORIZON 2020 և HORIZON Europe նորարարական ծրագրերին:

Եվրոպական միության մասին

Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: Նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման գոտի` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը ստեղծվել է SmartGateVC- ի հիմնադիր գործընկերների կողմից՝ բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով Հայաստանում տեխնոլոգիական և ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգը անհրաժեշտ ունակություններով և ընկերություններով համալրելու նպատակով: Այն միտված է նպաստելու Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության
էկոհամակարգի զարգացմանը։

Հիմնադրամը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր։ Իրականցվող ծրագրերից են Հերո Հաուս (Hero House) տեխնոլոգիական հաբը, Հայաստանի ստարտափ ակադեմիայի (Armenia Startup Academy) Pre-acceleration և Traction ծրագրերը, Արհեստական բանականության ինկուբատորը (Hero House AI Incubator), Գիտության և տեխնոլոգիաների միավորում գիտաժողովը (Science and Technology Convergence Conference), Ձեռնարկատիրական օգնականների դպրոցը (Entrepreneurial Assistants School), Ստարտափ Բուսթ Ուիքենդսը (Startup Boost Weekends), և այլն։ Հիմնադրամի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել www.catalyst.am:

«Rostelecom» ապրանքանիշի ներքո հանդես եկող ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն 2012թ. դեկտեմբերից հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության, ֆիքսված հեռախոսակապի և
նոր սերնդի IP հեռուստատեսության ծառայություններ։ Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և օպտիկա-մանրաթելային մալուխային ցանցը ընկերությանը հնարավորություն են տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման
խոշորագույն կենտրոնների հետ:

Share