News

ՁԻՀ-ը ներկայացրել է WiDS-Armenia գիտաժողովի բանախոս Նարինե Այվազյանին

ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի հաջորդ բանախոսին՝ Նարինե Այվազյանին, ով մեքենայական ուսուցման ճարտարագետ է ZERØ կազմակերպությունում և հետազոտող Երևանի պետական համալսարանում՝ «Խիտ երկնային մարմիններ» թեմայի շուրջ։

Նարինեի ելույթը նվիրված է «Տվյալներ. արժեքներ և մարտահրավերներ» թեմային, որի շրջանակում նա կներկայացնի՝ տվյալները որպես «խաղի կանոնները փոխող», փոքր տվյալների վրա վավերացված և մեծ տվյալների վրա կիրառված նախատիպեր։

Ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ:

Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար:

Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Share