News

ՁԻՀ-ը ներկայացրել է WiDS-Armenia գիտաժողովի բանախոս Շահանե Առուշանյան

ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի հաջորդ բանախոսին՝ Շահանե Առուշանյանին, ով տվյալագետ է Հայաստանում PMI Science գիտահետազոտական կենտրոնում և ունի փորձառություն Time series analysis, Churn analysis և Natural language processing ուղղվածություններում։

Տվյալագիտության ոլորտում աշխատելու մոտիվացիան նա համարում է ամեն օր արժեքավոր փոփոխություններ կատարելու հնարավորությունը։

Շահանեի ելույթը նվիրված է «Enterprise data science» թեմային, որի ընթացում նա կներկայացնի դրա առավելությունները` սկսած գործառնական արդյունավետությունից և նոր հնարավորությունների բացահայտումից, մինչև էական արժեքի ստեղծում։

Ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ:

Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար:

Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Share