News

ՁԻՀ-ը ներկայացրել է WiDS-Armenia գիտաժողովի բանախոս Անահիտ Հովհաննիսյանին

ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի հաջորդ բանախոսին՝ Քեմբրիջի համալսարանի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետազոտող Անահիտ Հովհաննիսյանին, ում հետազոտությունները կենտրոնացած են մարդկային պոպուլյացիաների ուսումնասիրություններում էվոլյուցիոն գենետիկայի և գենոմիկայի կիրառման վրա:

Նա կներկայացնի հետազոտություններ հայկական պոպուլյացիայի պատմության և գենետիկական պատկերի մասին` օգտագործելով տվյալ տարածաշրջանի ինչպես ժամանակակից, այնպես էլ հնագույն գենոմների վերաբերյալ տվյալներ:

Մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ:

Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար:

Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Share