News

Մեկնարկել է MARS փոդքասթը. Առաջին հյուրը SuperAnnotate-ի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանն է

Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը սկսում է հեղինակային MARS փոդքասթը՝ նվիրված հայրենական ստարտափ էկոհամակարգին:

Շարքի առաջին հերոսը SuperAnnotate-ի համահիմնադիր և տնօրեն Տիգրան Պետրոսյանն է, որի հետ զրույցի ընթացքում քննարկվել է հայկական ամենահեղինակավոր ստարտափներից մեկի՝ SuperAnnotate-ի ստեղծած տեխնոլոգիան, պրոդուկտը, ոլորտը, բիզնես մոդելը:

MARS փոդքասթը նաև հրաշալի մոտիվացիոն առիթ է ներկայացնելու հաջողության հասած մարդկանց, որոնք նախագիծը սկսել են զրոյից՝ առանց փորձ ու միջոցներ ունենալու:

Ի դեպ, Տիգրան Պետրոսյանը հյուրընկալվել է նաև Starthub ArmeniaStarthub Offline նախագծին: Շարքի «Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն» քննարկումից մի հատված կարող եք դիտել այստեղ:

Share