News

«Գիտության ազդեցությունը» առցանց վեբինարների շարքը վերսկսվել է

«Գիտության ազդեցությունը» առցանց վեբինարների շարքը վերսկսվել է՝ ՁԻՀ-ի կողմից PMI Science-ի աջակցությամբ իրականացվող գիտական էկոհամակարգի զարգացման ծրագրերի համայնքի անդամների համար:

Այս տարվա առաջին վեբինարն անցկացվել է երեկ` «Նյութերի գիտությունը սպառողական էլեկտրոնիկայում: Էկրաններ. արտադրություն, մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով:
Վեբինարը վարեց Հայկ Խաչատրյանը՝ Enko Consulting, AIP Tech-ից:

Վեբինարի ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ հիմնական կետերին.

1. Ինչպես են գործում էկրանները: Դրանց տեսակները:

2. Էկրանների պատրաստման գործընթացը: Հիմնական գործընթացներն ու նյութերը:

3. Ինչպես են աշխատում խոշոր կորպորացիաները․ համագործակցություն, սեփական հետազոտություններ ու մշակումներ:

Share