News

Նորարարության զարգացման և մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի ընթացիկ փուլի հաղթողները հայտնի են

Մարտի 18-ին կայացել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող Նորարարության զարգացման և մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների նախորդ երկու մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված 16 թիմերի/ընկերությունների հավաստագրերի պաշտոնական հանձնման արարողությունը:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորիա Պողոսյանը և դրամաշնորհային մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամները:
Մրցույթի վերջին երկու փուլերի հաղթողներն են Lucky Carrot-ը, Oores-ը, Yerevan Ride-ը, PinoKIT-ը, Wirestock-ը, Nairi-Stem-ը, Revalcon-ը, AIP Tech-ը, Best Route-ը, Gabby-ն, TabuLearn-ը, Robin-ը, SMART LOCKER-ը, A’Eye-ը, Foldink-ը և GebeCert Distant Validation-ը։
Հիշեցնենք՝ դրամաշնորհային ծրագրով տրամադրվող համաֆինանսավորման գումարների չափը 5.000.000 ՀՀ դրամից մինչև 25.000.000 ՀՀ դրամ է:
Համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։
Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթն իրականացվում է «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ։
Հիշեցնենք՝ հայտարարված է մրցույթի հերթական փուլը, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 5-ն է։
Մանրամասներին տեղեկացեք՝ կարդալով Starthub Armeniaհրապարակումը:
Share