News

ԱՏՁՄ-ն և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը պայմանավորվել են Ջավախքում նոր Արմաթ լաբորատորիաներ բացելու շուրջ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութունների միության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է առաջիկա երկու ամիսների ընթացքում Ջավախքի Ծխալթբիլա, Օլավերդի և Նինոծմինդա համայնքներում ներդնել Արմաթ ինժեներական լաբորատորիաներ։ Համագործակցության արդյունքում անվճար ինժեներության դասընթացներին կկարողանա մասնակցել շուրջ 250 երեխա:

Ի դեպ, այժմ Ջավախքի 4 բնակավայրերում արդեն գործում է չորս Արմաթ լաբորատորիա:

Share