News

AITC/EIF կենտրոնում ապրիլի 5-10-ը հայտարարված է C++ ծրագրավորման լեզվին նվիրված շաբաթ

AITC/EIF կենտրոնում ապրիլի 5-10-ը հայտարարված է C++ ծրագրավորման լեզվին նվիրված շաբաթ, որի ընթացքում կանցկացվի 2 Info Session և պարբերաբար կներկայացվեն C++ -ի վերաբերյալ հետաքրքիր նյութերով։

C++ ծրագրավորման լեզուն, հանդիսանալով ընդհանուր նշանակության հզոր և ճկուն լեզու, ունի օգտագործման լայն շրջանակ, ինչպիսիք են օպերացիոն և որոնողական համակարգերը, խաղերը և այլն։ Լինելով ծրագրավորման հնագույն լեզուներից մեկը՝ այն չի կորցրել իր արդիականությունը և շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականները՝ համարվելով ամենաարագ զարգացող լեզուն։

Այս ամենի մասին ձեզ կպատմի մեր Թրեյներ Հայկ Աբելյանը, ով ունի 15 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև ավելի քան 10+ տարվա դասավանդման փորձ։

Արիլի 6-ին կանցկացվի Info Session նախատեսված մեծահասակների համար (17+ տարեկան), իսկ ապրիլի 10-ին՝ պատանիների համար (12-17 տարեկան): Info Session-ների մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր։

Մեծահասակների համար նախատեսված դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ պատանիների համար նախատեսված դասընթացին՝ այստեղ:

Գրանցվել կարող եք զանգահարելով 010 / 93 / 99 556810 և 041 556816 հեռախոսահամարներով, ինչպես նաև գրանցվելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3lMdXkP ։

 

 

Share