News

Հերթական գիտական առցանց դասախոսության բանախոսը Հռիփսիմե Մկրտչյանն է

ՁԻՀ-ն առաջարկում է հերթական գիտական առցանց դասախոսությունը, որը կվարի Հռիփսիմե Մկրտչյանը՝ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), «Ամպրոպային ամպից ճառագայթման ավելացմանը նպաստող կառուցվածքի ուսումնասիրությունը Արագած գիտահետազոտական կայանում» թեմայով:

Միացեք դասախոսությանն այս ուրբաթ՝ ապրիլի 9-ին, ժամը 18:30-ին: Մասնակցությունը հաստատեք՝ գրանցվելով այստեղ:

Հիշեցնենք՝ գիտական առցանց դասախոսությունների շարքը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, PMIScience-ի աջակցությամբ՝ հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրի շրջանակում:

Share