News

«Առաջընթաց» կրթական ծրագրի շրջանակում մասնակիցները քննություններ են հանձնել

PicsArt Armenia-ից հայտնում են՝ ապրիլի 2-ին անցկացվել է «Առաջընթաց» կրթական ծրագրի առաջին քննությունը՝ Algorithm դասընթացի հիման վրա, որին մասնակցել է առաջին խմբի 25 մասնակից:

Այս պահին «Առաջընթաց» ծրագրի մասնակիցների թիվը հատում է 200-ը։ Իսկ 3-րդ խումբն իր դասերը կսկսի մայիսին։

Հավելյալ հարցերի, առաջարկությունների դեպքում կարող եք նամակ ուղարկել progress@picsart.com էլ. փոստի հասցեին։

Հիշեցնենք՝ «Առաջընթաց» կրթական ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։ Այս նախագծով PicsArt-ը զորակցում է ծրագրի շահառուներին Հայաստանում կերտելու արժանապատիվ և բարեկեցիկ կյանք:

Share