News

ԳՏԿ-ում անցկացվել է «Full stack» ծրագրավորման դասընթացի տեղեկատվական հանդիպումը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Full stack» ծրագրավորման դասընթացի տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծանոթացել են դասընթացավարների հետ, նրանց ներկայացվել են դասընթացի մանրամասները, նպատակը և դասընթացի արդյունքում ձեռք բերվող գիտելիքների կիրառությունն ու պահանջարկը աշխատաշուկայում։

Հանդիպման ավարտին մասնակիցները շրջել են կենտրոնում և ծանոթացել ԳՏԿ-ում գտնվող ընկերությունների գործունեություններին։

Նշենք, որ «Full stack ծրագրավորում» դասընթացն իրականացվում է Շիրակի և Լոռու մարզերում բնակվող Արցախյան վերջին պատերազմի մասնակիցների կամ նրանց ընտանիքների 18 տարին լրացած անդամների համար։

Դասընթացն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ` Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության hյուսիսարևելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ`անվճար հիմունքներով։

Share