News

Հայկակակն Dowork.ai ստարտափը Product Hunt հարթակում ներկայացնում է Dowork.ai 2.0 թարմացված տարբերակը

Dowork.ai հայկական ստարտափը նախատեսված է նախագծերի կառավարման ժամանակը, արժեքը (project time, cost, other resources estimation) հաշվարկելու համար և այսօր արշավով ներկայացել է տեխնոլոգիական նոր արտադրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում։

Միջազգային հարթակում Dowork.ai-ին հնարավոր է աջակցել միայն այսօր՝ քվեարկելով ընկերության օգտին այստեղ`

https://www.producthunt.com/posts/dowork-ai-2-0:

Dowork.ai-ը 2020 թվականի մայիսին ներկայացել էր Product Hunt հարթակում հաջողված արշավով, ինչի շնորհիվ հետագայում ընկերությունը կարողացավ ներդրումներ ներգրավել, ընդլայնել հաճախորդների շրջանակը և զարգացնել պլատֆորմի հնարավորությունները։

Dowork.ai համակարգն օգնում է ընկերություններին, մասնավորապես՝ ծրագրերի կառավարման մասնագետներին և ղեկավարներին ճշգրիտ ու հստակ գնահատել նախագծերի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները՝ ժամանակը, մասնագետների թիվը, ծախսերը։ Պլատֆորմի շնորհիվ հնարավոր է լինում նախապես ընտրել ռեսուրսների բաշխման ու պլանավորման լավագույն, վատագույն, միջին գնահատականների միջև՝ հաջողությամբ պլանավորելով նախագիծը մեկնակի պահից սկսած։

Dowork.ai-ի հիմնադիր Մուշեղ Գեւորգյանը, հանդիսանալով ծրագրավորման մասնագետ և երկար տարիներ աշխատելով ոլորտում, մշտապես զգացել է նման ծրագրի անհրաժեշտությունը և չգտնելով համապատասխան  լուծումներ անգամ համաշխարհային շուկայում՝ որոշել է ստեղծել նման հարթակ՝ նախագծերի կառավարման գործընթացում նոր հնարավորություններ ստեղծելով։

Հետազոտությունները ցույց են տալիս (Gartner), որ ընկերություններում նախագծերի նախնական գնահատումը նույնքան կարևոր է հաջող իրականացման համար, որքան բուն իրականացման գործընթացը և նախագծերի շուրջ 30%-ը ձախողվում է մեկնարկային փ ուլում ռեսուրսների ոչ ճշգրիտ գնահատման արդյունքում։

Share