News

Արմաթ ամառային տեխնոլոգիական ճամբարին մասնակցելու գրանցումները մեկնարկել են

Հուլիսի 1-10-ը 11-14 տարեկան երեխաները հնարավորություն ունեն անցկացնել ամառային արձակուրդը Արմաթ ամառային տեխնոլոգիական ճամբարում ՝ համատեղելով ակտիվ և հաճելի հանգիստը, հայրենաճանաչությանն ուղղված միջոցառումներն ու նախնական ինժեներական հմտությունների ձեռքբերումը:

Տեխնոլոգիական ճամբարի օրակարգը հագեցած է մասնագետների կողմից մշակված ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչությանն ուղղված միջոցառումներով (արշավներ, ազգային պարերի դասընթացներ), Ողջ մնալու արվեստը (ՈՄԱ) դասընթացներ և մի շարք ժամանցային ծրագրերով:

Մասնակցության մանրամասներին և գրանցման կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Գրանցման վերջնաժամկետը հունիսի 13-ն է։

Share