News

InSpace-ը 6 միլիոն դոլարի ներդրում է ստացել

Հայկական InSpace կրթական հարթակը ստացել է 6 միլիոն դոլարի ներդրում:

InSpace-ը հեռավար ուսուցման ինտերակտիվ հարթակ է, որն ուղղված է առցանց կրթության հարմարավետության, էֆեկտիվության և որակի բարձրացմանը:

Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանն այս առիթով շնորհավորել է InSpace-ի հիմնադիրներին, որոնք, ի դեպ, կանայք են։

«Krisp-ին երեք տարի պետք եղավ, որ այսքան ներդրում ստանանք, իսկ InSpace-ին՝ 1 տարուց քիչ», – գրել է Դավիթ Բաղդասարյանը։

Share