News

Մեկնարկել է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստորսական ծրագրի ընդունելությունը

Մեկնարկել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում» (Data Science for Business) մագիստրոսական ծրագրի 2021-2022 ուստարվա ընդունելությունը:

Իսկ ինչո՞ւ դիմել այս մագիստրոսական ծրագրին.

Ծրագիրը մշակված է շուկայի պահանջներին և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան,

ավարտին կտիրապետեք տվյալների վերլուծության հիման վրա որոշումների կայացմանը,

կյուրացնեք ամենապահանջված մասնագիտության՝ մեքենայական ուսուցման մեթոդները,

կծանոթանաք արհեստական բանականության վրա հիմնված լուծումների համակարգին։

Մանրամասներին և դիմելու կարգին ծանոթացեք այստեղ։

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) և Սան Խոսեի պետական համալսարանի հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ

Share