News

ՁԻՀ-ը, ԳՏԿ-ն և Popok Animation-ը մեկնարկում են «3D անիմացիա»-ի դասընթաց

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ համագործակցելով Popok Animation ընկերության հետ, մեկնարկում են «3D անիմացիա»-ի դասընթացներ։

Դասընթացներն իրականացվելու են 5 փուլով`

Փուլ 1․ Ծանոթություն MAYA ծրագրին՝ գործիքակազմի ներկայացում:
Տևողությունը՝ 2 ամիս

Փուլ 2․ Անիմացիայի հիմունքներ՝ անիմացիայի ստեղծման հիմնական սկզբունքներն ու մեթոդները:
Տևողությունը՝ 3 ամիս

Փուլ 3․ Մարմնի մեխանիկա՝ կերպարների հետ աշխատանք:
Տևողությունը՝ 3 ամիս

Փուլ 4․ Մարմնի մեխանիկա՝ կերպարների շարժումների խորացված ուսումնասիրություն, նախորդ փուլի գիտելիքների ամրապնդում:
Տևողությունը՝ 3 ամիս

Փուլ 5․ Դերասանական խաղ`տեսարան հնչյունավորմամբ:
Տևողությունը՝ 3 ամիս

Յուրաքանչյուր ամսվա արժեքը 20,000 դրամ է:

Գրանցման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Գրանցվել կարող եք այստեղ։ Գրանցումը չի երաշխավորում դասընթացների մասնակցություն: Տեղերը սահմանափակ են և մասնակիցները ընտրվելու են հարցազրույցի միջոցով:

Դասընթացը կմեկնարկի հուլիսի 1-ին։

Լավագույն ուսանողները աշխատանքի հրավեր կստանան Popok Animation ընկերության կողմից:

Share