News

Հունիսի 28-30-ը կանցկացվի Global Creative Business Cup սթարթափերի մրցույթը. հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 17-ն է

ԱՏՁՄ համագործակցում է Creative Business Network համաեվրոպական ցանցի հետ, որը  անցկացնում է  Global Creative Business Cup սթարթափերի մրցույթը։
Global Creative Business Cup մրցույթը Bright գիտաժողովի մի մասն է, որն անց է կացվելու ս․թ  հունիսի 28-ին, 29-ին և 30-ին։ Մրցույթի շրջանակներում ավելի քան 60 երկրի ստարտափ ընկերություններ Կոպենհագենում  (2021 թ.՝ բացառությամբ առցանց) անցկացվելիք միջոցառմանը մրցում են աշխարհի ամենաստեղծագործ ստարտափի կոչման արժանանալու համար: Քանի որ ԱՏՁՄ 2022 թվականից հանդիսանալու է  Creative Business Network-ի պաշտոնական գործընկեր և անցկացնելու է CBC Armenia, ուստի այս տարի գործընկերային հնարավորություն է ընձեռվում ՀՀ սթարփափերին միանգամից մրցել եզրափակչում։

Մրցութին կարող է մասնակցել այն սթարթափը, որը համարվում է ստեղծագործական և Creative Industry  ոլորտի ներկայացուցիչ է։  Creative Industry ոլորտի բնորոշումը չափազանց լայն է, ուստի, տեխնոլոգիայի և առողջապահության, տեխնոլոգիայի և արվեստի համադրությունները նույնպես ընդունելի են՝https://media2-production.mightynetworks.com/asset/21658403/National_Competition_Toolkit.pdf?_gl=1*65z343*_ga*MTUwNjA0NDM1NS4xNjIzNDE1ODcx*_ga_T49FMYQ9FZ*MTYyMzQxNTg3MC4zLjEuMTYyMzQxNTkyOC4w։

Մրցույթին մասնկացելու միակ սահմանափակումն այն է, որ ստարտափը պետք է գործի շուկայում ոչ ավել, քան 10 տարին է և ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում ստացած չլինի։
Հետաքրքրված կազմակերպություններին կամ անձանց խնդրում ենք գրել special@uite.org հասցեին subject բաժնում նշելով՝ CBC 2021 մինչև ս․ թ հունիս 17-ը։

Share