Categories: News

Անգելա Մերկելը վիրտուալ այց է ունեցել Թումո Բեռլինում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վիրտուալ այցով Թումո Բեռլինում էր։

Անգելա Մերկելն ու Մարի Լու Փափազյանը տեսակապով զրույց են ունեցել, ներկայացվել է Բեռլինի կենտրոնը, որին հաջորդել է կրթության ապագայի վերաբերյալ քննարկում՝ Գերմանիայի կրթության նախարարի ու Թումո Բեռլինի գործընկեր KfW բանկի գործադիր տնօրենի մասնակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մի քանի փաստ Թումո Բեռլինի մասին.

  • Թումո Բեռլինի գործընկերը KfW բանկն է։
  • Թումո Բեռլինը բացվել է 2020-ի աշնանը, համավարակի պայմաններում` առցանց ձևաչափով։
  • Գտնվում է պատմական Շառլոտենբուրգ թաղամասում, զբաղեցնում է 2000մ² տարածք։
  • Թումո Բեռլինը կարող է ընդունել 1000-ից ավելի պատանու։
Share