News

Նիկոլայ Պետրոսյանը վարպետության դաս կանցկացնի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

Հունիսի 29-ին` ժամը 16։00-ին ԳՏԿ-ում վարպետության դաս կանցկացնի Նիկոլայ Պետրոսյանը, որը ESforce Holding-ի մեդիայի գծով ղեկավարն է և տնօրինում է Cybersport.ru-ն ու Ruhub-ը։

Նիկոլայ Պետրոսյանը նաև դասախոսում է Սպորտային կառավարման միջազգային դպրոցում և Ֆինանսների համալսարանում։
Cybersport-ը սպորտի, զվարճանքի և տեխնոլոգիայի ոլորտում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է։

Հանդիպման ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝

  • Կիբերսպորտը որպես նոր սերնդի հետաքրքրություն և նախընտրած սպորտաձև,
  • կիբերսպորտը որպես բիզնես և մարքեթինգային գործիք,
  • աշխատանքային հնարավորությունները ոլորտում։
Share