News

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթ

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2021թ․ ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով․

  1. մեքենայական ուսուցում,
  2. տվյալների ճարտարագիտություն,
  3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն։

«Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am  կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հուլիսի 10-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝  ai.1991@mil.am, հեռախոս՝ 1-28»,- նշված է հայտարարության մեջ:

Share