News

Tech Week Artsakh 2021-ի շրջանակներում կայանալիք «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթում 3000 դոլար մրցանակային ֆոնդ է սահմանված

Tech Week Artsakh 2021-ի շրջանակներում կայանալիք «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթի գործընկերները մրցանակային տեղերի համար ընդհանուր 3000 դոլար մրցանակային ֆոնդ են սահմանել։

Այսպիսով, մրցույթում առաջին տեղը զբաղեցնողը ՀԲԸՄ-ի կողմից կպարգևատրվի 1500 դոլարով։

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը երկրորդ տեղը զբաղեցնողին 1000 դոլար մրցանակ կտա։

 Երրորդ տեղը զբաղեցնողը HelpSystems-Armenia-ի կողմից կարժանանա 500 դոլար պարգևավճարի։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում կանցկացվի Tech Week Artsakh 2021 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։մ։

Պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 3-ին։ Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace (հասույթը կուղղվի բարի և շենացնող  նախագծի), «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի հիմնում, հաքաթոն (նպատակն Արցախում հստակ խնդիրների լուծումն է), գաղափաների մրցույթ (հաղթողները կստանան դրամաշնորհներ), կրթական ծրագրեր։

Միջոցառման գլխավոր նպատակներից է համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Արցախում նոր թիմերի ստեղծումը և մեր հայրենակիցների զինումը գիտելիքով, հմտություններով, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։

Share