News

Դավիթ Բաղդասարյան. Մեր նպատակը պետք է լինի դառնալ տեխնոլոգիական ազգ. Հայկական ստարտափների ներդրումները մեկ տարում

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծված ստարտափները ստացել են ընդհանուր առմամբ 63,5 միլիոն դոլար ներդրում։ Սա միայն հայտարարվածները. կան դեռ չհրապարակված ներդրումներ։

Այսպիսով, վիճակագրությունն այսպիսին է.

Podcastle $1.8M Seed,

Krisp $14M Series A,

CoinStat $1.2M Seed,

10Web $2M Seed,

InSpace $6M Seed,

SuperAnnotate $14.5M Series A,

SoloLearn $24M Series B։

Հայ հիմնադիրներով ստարտափները, որոնք Հայաստանում լուրջ ներկայություն ունեն, ստացել են հանրագումարային 738,5 միլիոն դոլար ներդրում՝

ServiceTitan $700M Series G, F,

CodeSignal $25M Series B,

Disqo $13.5M Series A

Հայ հիմնադիրների կողմից ստեղծված և վերջերս վաճառված ստարտափներն ընդհանուր առմամբ արժեցել են 650 միլիոն դոլար։

Aarki, $150M,

Epic!, $500M։

Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը, ներկայացնելով հայկական ստարտափ էկոհամակարգի մեկ տարվա ֆինանսական նվաճումները, կարծում է՝ մեր նպատակը պետք է լինի դառնալ տեխնոլոգիական ազգ։

Share