News

Ինչպես կառուցել բիզնես մեկ iPhone-ի գնով. ԳՏԿ-ում Գևորգ Սաֆարյանը կկիսվի բիզնես-փորձով

Ուզում եք սկսել բիզնես, բայց չգիտեք՝ որտեղից և ինչպես։ Հուլիսի 30-ին՝ 17։00-ին մասնակցեք Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելիք միջոցառմանը և ստացեք բոլոր հարցերի պատասխանները։

Գործարար Գևորգ Սաֆարյանն իր 2 ընկերությունների՝ Earlyone-ի և LimeTech-ի օրինակներով կկիսվի բիզնես կառուցելու իր փորձով և գիտելիքով։

Դուք կիմանաք՝

ինչպես սկսել բիզնես մինիմալ ներդրումներով,

ինչպես անհաջաղոությունը ծառայեցնել իսկական հաջողությանը,

թիմ կառւցելու և մոտիվացնելու քայլերը,

բիզնես գործընթացներ սահմանելու նրբությունները,

սկսնակ գործարարների սխալները և ինչպես խուսափել դրանցից,

Մասնակցելու համար գրանցվեք այստեղ։

Միջոցառման կազմակերպիչներն են Earlyone ընկերությունը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։

Share