Categories: News

SSSholidays. «Sevan Startup Summit»-ը՝ Պարսից ծոցի ափին

Seaside Startup Summit-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է SSSholidays նոր ֆորմատի միջոցառման մասին.

«Սիրելի հետևորդներ, եկել ենք ձեզ հետ ՇԱՏ ուրախ նորությամբ կիսվելու…

Այս տարի` Հոկտեմբեր ամսին, Արաբական Միացյալ Էմիրություններում` Պարսից ծոցի ափին, կանցկացվի SSSholidays միջոցառումը։

Այն #SeasideStartupSummit -ի կողմից մշակված նոր ձևաչափ է, որը որոշակիորեն տարբերվում է մինչ օրս կազմակերպված և ձեզ քաջ հայտնի սամմիթյան ֆորմատից։ Ի տարբերություն սամմիթի՝ SSSholidays-ը անցկացվում է ծովափնյա հյուրանոցում, որտեղ միջոցառման մասնակիցները վայելում են իրենց 7-օրյա հանգիստը։ Այս ամենը զուգորդվում է որոշակի կրթական ծրագրով, ոլորտային հետաքրքիր քննարկումներով, ստարտափների մրցույթով և նեթվորքինգի աննախադեպ հնարավորություններով, մանրամասները՝ շուտով», – ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ապակառուցողական գործունեության հետևանքով այս տարի չեղարկվեց Սևան Ստարտափ Սամիթ 2021-ը, ինչից հետո Ստարտափ Արմենիա հիմնադրամը ձեռնամուխ եղավ արտերկրում նոր միջոցառման կազմակերպման աշխատանքներին։

Share