News

ԳՏՏԿ-ն Տավուշում ծրագրավորման դասընթաց է անցկացնում պատերազմի մասնակիցների ու նրանց հարազատների համար

«Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում` կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում ծրագրավորման դասընթաց է անցկացվում Իջևանում, Բերդում և Նոյեմբերյանում։

Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Գործընկերներն են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և Հայ օգնության ֆոնդը:

Դասերից մեկին էլ Նոյեմբերյանում մասնակցել է StartHub-ը։

Share