News

Մեկնարկում է Startup School Junior-ը՝ 9-12 տարեկան աղջիկների և տղաների համար

Startup School-ը մեկնարկում է Startup School Junior-ը՝ 9-12 տարեկան աղջիկների և տղաների համար։

Ուսումասիրությունների արդյունքում Startup School-ի թիմը պարզել է, որ հենց այս տարիքից էլ հարկավոր է երեխաներին օգնել զարգացնել պատասխանատվության զգացումը, սովորեցնել ինքնուրույն նպատակներ դնել և հասնել դրանց, բացատրել գումար խնայելու և խելամիտ ծախսելու կարևորության մասին, խրախուսել, որպեսզի հաճախեն տարբեր կրթական խմբակներ և ձեռք բերեն նոր ընկերներ:

Այս նպատակով էլ մշակել են Startup School-ի կրտսեր սերնդի համար նախատեսված նորարարական ծրագիրը։ Ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին

զարգացնել հանրային խոսքը (public speaking),

տիրապետել բիզնեսի և ձեռներեցության գիտելիքներին,

ավելի լավ ճանաչել իրենց՝ անձնային զարգացման տարբեր մեթոդների միջոցով։

Ձեռներեցական և բիզնես կրթությունը այս հասակից զարգացնում է երեխաների յուրահատուկ ու կրեատիվ մտածելակերպը, սահուն խոսքը և «soft» հմտությունները, օգնում է նրանց դառնալ լավատես ու ավելի նորարար և հավատալ իրենց ունակություններին։

Գրանցվելու համար այցելեք այստեղ:

Հարցերի ու մանրամասների դեպքում կարող եք գրել Startup School-ի էջին կամ զանգահարել՝ 044 717172:

Share