News

ԳՏՏԿ-ն ներկայացնում է իր դասախոսներին. Հովհաննես Ամիրխանյանը Java է դասավանդում

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացնում է իր դասախոսներին:

Հովհաննես Ամիրխանյանը ԳՏՏԿ-ում դասավանդում է Java (Android) ծրագրավորման լեզու:

Նա սովորել է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետում։

4 տարուց ավելի աշխատել է Webb Fontaine Armenia ընկերությունում՝ որպես Java ծրագրավորող, այժմ աշխատում է Praemium Armenia ընկերությունում։

Հիշեցնենք՝ ԳՏՏԿ-ում դասավանդվում են հետևյալ ծրագրավորման լեզուները.

C++ / Python,

HTML / CSS / PHP / Laravel,

Java / Android,

HTML / CSS / JavaScript,

iOS (Swift):

Այժմ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում (ԳՏՏԿ-ում) սովորում է առավել քան 200 ուսանող:

Share