News

Ինչպես խոցելիություններ գտնել ծրագրում. Վահագն Վարդանյանն այսօր այս թեմայով հանդիպում կունենա

Խոցելիությունները ծրագրերը կոտրելու գլխավոր միջոցներն են։ Իսկ ինչպե՞ս կարելի է խոցելիություններ գտնել ծրագրում։

Ի՞նչ անել, եթե ձեռքի տակ ունես միայն ծրագրի մեքենայական կոդը։ Կան այնպիսի գործիքներ, որոնք կօգնեն քեզ ուսումնասիրել մեքենայական կոդի թույլ կետերը։

Այսօր՝ 19.00-ին Վահագն Վարդանյանը կանդրադառնա նշված թեմաների ներածական մասին, կխոսի գոյություն ունեցող գործիքների, հնարավորությունների և խնդիրների մասին։

Հանդիպմանը մասնակցելու համար շտապեք գրանցվել:

Share