News

Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտեր «Traction» ծրագրի 2-րդ շրջանի համար

Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտեր «Traction» ծրագրի 2-րդ շրջանի համար։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներգրավել ներդրումներ՝ պատրաստելով միջազգային շուկա ընդլայնմանը։

Միացեք Տեղեկատվական հանդիպմանը սեպտեմբերի 9-ին ժամը 20:00-ին Hero House-ում ծրագրի մասին ավելին իմանալու և Ձեր հարցերն ուղղելու համար։ Միջոցառումը նաև կհեռարձակվի Zoom հարթակով։ Տեղեկատվական հանդիպմանը նախապես գրանցումը պարտադիր է։

Գրանցվել Տեղեկատվական հանդիպմանը` bit.ly/3DjROT0

Ծանոթանալ ծրագրին` www.startupacademy.am/traction-program

Ծրագրի հայտադիմում` www.f6s.com/traction-program-batch-2

Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

Share