News

Ստացեք տեխնոլոգիական կրթություն մինչև 80% համաֆինանսավորմամբ

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական 16 ուղղություններով 8 կրթական  կենտրոններում կազմակերպում են դասընթացներ:

Ծրագրին ընդհանուր առմամբ դիմել է 3479 մարդ։

Մասնակիցների ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով, ուսման վարձը պետության կողմից  կֆինանսավորվի։ Հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։

Դասընթացների, հայտերի ընդունման և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ edu.hti.am կայքում:

Share