News

ԳՏՏԿ-ն նորից սկսում է JavaScript-ի դասընթաց: Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է

Պահանջարկի արդյունքում Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը կրկին մեկնարկում է JavaScript վեբ ծրագրավորման օֆլայն դասընթաց Գյումրիում:

Դասընթացի շրջանակներում ուսումնասիրվելու են HTML/CSS նշագրման և JavaScript, Node.js ծրագրավորման լեզուները:

Դասընթացը վարելու է Գոռ Վարդևանյանը, ով աշխատում է Digital Pomegranate ընկերությունում:

Դասընթացի տևողությունը 6 ամիս է՝ 20 հազար դրամ ամսավճարով: Դասընթացը կանցկացվի ԳՏՏԿ-ում:

Դասընթացին մասնակցելու համար գրանցվեք այստեղ կամ զանգահարեք 094 03 40 34 հեռախոսահամարին։ Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։

Share