News

Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան համաժողովը

Այսօր  Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովը։ Երկար սպասված համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 10-11-ը՝ համախմբելով տարբեր երկներ ներկայացնող ոլորտի առաջատար մասնագետների։

Դատաֆեստ Երևան համաժողովը նպատակը Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը խթանելն է՝ ստեղծելով հարթակ, որտեղ Հայաստանի և արտերկրի մասնագետները կկարողանան հաղորդակցվել, փորձ փոխանակել և նոր կապեր հաստատել։

«Համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Առաջին օրը շատ ինտենսիվ էր թե՛ մասնակիցների թվի, թե՛ արծարծվող թեմաների շրջանակներում ծավալված քննարկումների առումով։ Կարող ենք համոզված ասել, որ համաժողողը Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացման համար կարեւոր նշանակություն ունի»,- նշում է Դատաֆեսթ Երևան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հրանտ Խաչատրյանը։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Իրանից, Վրաստանից և այլն։ Նախատեսված ելույթները ներկայացնում են արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։

Համաժողովի ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ Դատաֆեստ Երևան կայքում։

Միջոցառման գլխավոր հովանավորներն են Կրիսպը, ՊիկսԱրտը, Ամերիաբանկը, Ֆիլիպ Մորրիս Արմենիան, Վեբբ Ֆոնտենը, հովանավորներն են՝ Վիէմուերը, Ինթելինէյրը, Սերվիս Տիտանը, Էնվոյը,Դիսքոն և Սիմփլի Թեքնոլոջիսը:

Համաժողովի կազմակերպիչներն են Դատաֆեսթ Երևան հասարակական կազմակերպությունն ու Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Զաւէն և Սոնիա Ագեան Բնագիտության և Ճարտարագիտության ֆակուլտետը։

Share