Categories: News

Մեկնարկում է «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների շարքը

Շուտով մեկնարկում է «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների շարքը: Այն կկայանա հոկտեմբերի 21-ից 25-ը՝ Երևանում, Վանաձորում և Գյումրիում: «Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ը ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունն է:

Շաբաթվա առաջին երեք օրերի բազմաֆորմատ միջոցառումների ընթացքում ինժեներները կներկայացնեն իրենց վերջին նվաճումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ավտոմոբիլային արդյունաբերությունը, կիսահաղորդչային սարքերի թեստավորումը, անլար հաղորդակցությունը, կենսաբժշկական ճարտարագիտությունը, սպառողական էլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիական արտադրությունը, ավիատիեզերական արդյունաբերությունը, գիտությունը և այլն:

«Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում կայանալիք Պաշտոնական բացման արարողությամբ։ Հոկտեմբերի 22-ին միջոցառումները կշարունակվեն Ինժեներական Քաղաքում (Բագրևանդի 21/1) և կմեկնարկեն ժամը 10։00-ին՝ ցուցահանդեսային հատվածի բացմամբ։ Մասնագիտական քննարկումների ամփոփիչ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնումորը և կմեկնարկի ժամը 11։00-ին։

Շաբաթվա 4-րդ և 5-րդ օրերին Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում կանցկացվեն նաև Հեքըթոններ հետևյալ թեմաներով․

  • «Ինժեներական նորարական լուծումներ արդյունաբերության ավանդական ուղղությունների զարգացման համար» (հոկտեմբերի 24, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն),
  • «CreaTech Նորարական գաղափարներ Շիրակի մարզում ստեղծարար ոլորտների զարգացման համար» (հոկտեմբերի 25, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն)

Շտապե՛ք գրանցվել և մասնակցել ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությանը՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ին:Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ:

«Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ն իրականացվում է Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, PMI Science-ի, Ինժեներական քաղաքի (EC), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) հետ համագործակցությամբ։

Share