News

ՁԻՀ-ը առաջարկում է անվճար դասընթացներ: Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 29-ն է

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են հետևյալ թեմաներով ինժեներական անվճար դասընթացների հայտերի ընդունման մեկնարկը՝

  • Arduino կիրառություններ
  • Կիրառական Էլեկտրոնիկա
  • Մեքենայական ուսուցման հիմունքներ
  • Ազդանշանների ուժեղացում և մշակում

Դասընթացներից յուրաքանչյուրի նախատեսված տևողությունը 8 շաբաթ է:

Դասընթացներն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի ժամանակակից սարքերով հագեցած կրթական լաբորատորիայում՝ նոյեմբերի 1-ից։

Տեղերը սահմանափակ են: Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հոկտեմբերի 29-ը՝ լրացնելով հետևյալ առցանց հայտաձևը:

Դասընթացների մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Share